Կիլիկիայի հայկական թագավորության 18 ամրոցները , որ այս պահին գտնվում են ներկայիս Թուրքիայում . (լուսանկարներ)

Գուգլակ բերդ – Կիդնոս գետի աջ ափին, Տարսոն քաղաքից հյուսիս, Գուգլաիկ լեռնանցքի մոտ, ոչ բարձր լեռան վրա:

1198–1375 թվականներին եղել է Կիլիկիայի հայկական թավավորության չորս խոշոր իշխանություններից մեկի` Գուգլակի իշխանության կենտրոնը:

Թիլ Համտուն բերդ – Ամանոսի լեռնաշղթայի ստորոտում, Սիս քաղաքի և Սարվանդիքար բերդի մոտակայքում, Ջահան գետի ձախ կողմում, Կարասու գետի ափին: Լևոն 2-րդի գահակալման օրոք (1198–1219 թթ.) տրվել է խաչակիր ասպետներին: 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության կոր-ծանումից հետո բերդը գրավել են Եգիպտոսի մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանյան թուրքերը:

Բաղրաս բերդ – Կիլիկիայի հարավ–արևելյան մասում, Օրոնտես գետի Սուետիա վտակի ափին, Տրապեզ լեռան մոտ: Անունն ունի արաբական ծագում: Հայ պատմիչների կողմից հիշատակվել է Պաղրաս ձևով: Հիմնադրվել է անտիկ ժամանակներում: Օմայան խալիֆայության շրջանում (661–750 թթ.) ծաղկուն վիճակում էր: 11-րդ դարի վերջին բերդը գրավվել է խաչակիրների կողմից: 12-րդ դարում Անտիոքի խաչակիր ասպետներից ազատագրել ու սահմանապահ բերդ է դարձրել Կիլիկիայի հայոց իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.)։ 1268 թվականի մայիսի 27-ին Անտիոքի դքսությունը կո-րծանել և Բաղրաս բերդը գրավել է Եգիպտոսի սուլթան Բեյբարս I-ը (1266–1277 թթ.): 1280 թվականին բերդը գրավել են մոնղոլները, բայց շուտով թողել են այն: 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բաղրասը դեռ կանգուն է եղել: 16-րդ դարում այն նվաճել են Օսմանյան թուրքերը։ Նրանց տիրապետության շրջանում Բաղրաս ավ-երակ բերդի մոտ գտնվող համանուն ավանը մտնում էր Բեյլանի գավառակի մեջ` Բեյլանից ոչ շատ հեռու:

Հռոմկլայի բերդ – Վերին Միջագետքում` Եդեսիայի նահանգի Բիրեջիկի գավառի Հռոմկլա գավառակում, Եփրատի աջ ափին, մի ապառաժի գագաթին: Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ: 1071–1086 թվականներին եղել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության կազմում, այնուհետև պատկանել է Գ-ող Վասիլի հայկական իշխանությանը: Վերջինիս մա-հից հետո` 1112 թվականին Եդեսիայի դուքս Բոլդուինը գրավել է Հռոմկլան և նվիրել իր ազգական Եդեսիայի կոմս Ջոսլին 2-րդ Կուրնեին: Վերջինիս մա-հից հետո` 1151 թվականին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին Հռոմկլան վաճառել է հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն (1113–1166 թթ.):

Պապեռոնի բերդ – Լեռնային Կիլիկիայի Լամբրոն գավառում, Տարսոն քաղաքից 35 կմ. հյուսիս–արևելք, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի հարավային ստորոտում, դեպի վեր խոյացող լեռան վրա: Ունեցել է անառիկ դիրք: 11-րդ դարի կեսերից մտել է Աբլղարիբ Արծրունու տիրույթների մեջ:

Խառնի բերդ – Ադանայի նահանգի Ջեբել Բերեքեթի գավառի Բաղչե գավառակում, Ջահան գետի ձախ ափին: Կառուցվել է մոտ 786 թվականին արաբական խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի (786–809 թթ.) կողմից` դեպի Մարաշ տանող առևտրական ուղին պաշտպանելու համար: Տեղի հայությանը թուրք ջար-դարարներն ամբողջությամբ կո-տորել են 1909 թվականի ապրիլին Կիլիկիայի ջա-րդերի ժամանակ:

Սիս բերդաքաղաք – Դաշտային Կիլիկիայում, Թուրքիայի Ադանա նահանգի Քոզանի գավառում, Սիս գետի և Անցմնցուկ գետակի ափին: Հիշատակվում է հնագույն ժամանակներից: Անունը սեմական ծագում ունի և նշանակում է քահանաների բնակատեղի: Հնագույն ժամանակներից պատկանել է Հռոմին, այնուհետև անցել է Բյուզանդիային:

Այնթապ բերդաքաղաք – Մարաշ–Հալեպ ուղեգծի վրա, Եփրատի վտակ Սաջուր գետի ափին, դաշտաձև, բարձրադիր հովտում: Այնթապը եղել է հին բնակավայր, սակայն, պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարից։

Թումլու բերդ – Ադանայի նահանգում, Անարզաբա քաղաքի մոտակայքում, Ջահան գետի աջ ափին: Կառուցվել է զառիթափ լանջերով մի բարձրադիր ժայռի վրա: Զբաղեցնում է բավական մեծ տարածություն, ունի քարաշեն պարիսպներ, աշտարակներ և բուրգեր, որոնք բերդը բոլոր կողմերից դարձնում են անառիկ: Առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարից: Կիլիկիայի հայկական իշխանությանն է միացվել Թորոս 2-րդի (1145–1169 թթ.) կողմից: Հավանաբար ամայացել է 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո:

Սարվանդիքար բերդաքաղաք – Մարաշ քաղաքից 30 կմ. հարավ, Ամանոսի լեռնաշղթայի հյուսիսային փեշին, Կիլիկիան Ասորիքի հետ կապող ճանապարհին: Բերդը կառուցվել է 500 մետր բարձրության քարաժայռի վրա, ունի անառիկ և դժվարամատույց դիրք: Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1069 թվականին որպես բյուզանդական ամրոց: 1097–1098 թվականներին բերդին տիրել են խաչակիր ասպետները: 1135 թվականին բերդը գրավել է Կիլիկիայի հայկական իշխանության իշխանապետ Լևոն I-ը (1129–1137 թթ.) և դարձրել սահմանային կարևոր ռազմակայան:

Վահկա բերդ – Լեռնային Կիլիկիայում, Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին, բարձր լեռան կատարին: 7-8-րդ դարերում եղել է Բյուզանդական կայսրության կարևոր ռազմական հենակետը Արաբական խալիֆայության դեմ պայքարում:

Լամբրոնի բերդ – Կիլիկիայի կենտրոնական մասում` Տարսոն քաղաքից 38 կմ. հյուսիս–արևմուտք: Կառուցվել է սրբատաշ քարերով չորս անտառապատ լեռնազանգվածների միջնամասում գտնվող քարաժայռի կատարի մեծ ու ընդարձակ հարթակին: Հիմնադրման ժամանակն անհայտ է: 11-րդ դարում արդեն նշանավոր բերդ էր: 1073 թվականին Աբլղարիբ Արծրունին որպես օժիտ տվել է Գանձակից եկած իր փեսա Օշին իշխանին, որն էլ նորանոր կառույցներով ավելի ամրացնելով բերդը` այն դարձրել է իր նստավայրը և Լամբրոնի գավառի կենտրոնը:

Անարզաբա բերդաքաղաք – Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում, Սիս քաղաքից 25 կմ. հարավ–արևելք: Անունը ենթադրաբար սեմական ծագում ունի և արաբերեն նշանակում է «դեղին աղբյուր»: Հռոմի Օգոստոս Օգտավիանոս կայսեր ժամանակ (Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.) Անարզաբան անվանվել է Կեսարիա, Դիոնկեսարիա, Անարզաբյան Կեսարիա: Քաղաքը 4 անգամ խիստ կերպով տուժել է երկրաշարժից: 525 թվականի երկր-աշարժից հետո վերակառուցվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի (527–565 թթ.) կողմից և վերանվանվել Հուստինիանուպոլիս:

Լևոնկլա կամ Լևոնի բերդ – Վահկա բերդից 12 կմ. հարավ-արևմուտք, Ջահան գետի ձախ կողմում, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի ստորոտում` Կուլելիդաղ կոչվող լեռան վրա: Սմբատ Գունդստաբլի վկայությամբ 1272 թվականին բերդը կառուցել է Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 3-րդը (1270–1289 թթ.): 16-րդ դարում բերդը պատկանել է Մայսենց իշխաններին: 18-րդ դարում այստեղ էր գտնվում Սսի կաթողիկոսների ամառանոցը, որտեղ կային ընկուզենիների և խաղողի այգի-պուրակներ: 19-րդ դարից դադարել է բնակելի լինելուց:

Սելևկիա բերդաքաղաք – Միջերկրական ծովի ափին, Կալիկադնոս գետի գետաբերանի մոտ: Ք. ա. 3-րդ դարում կառուցել է Սելևկյան կայսրության հիմնադիր Սելևկոս I Նիկատորը (Ք. ա. 305–280 թթ.) և իր անունով կոչել Սելևկիա: 4-րդ դարի սկզբից եղել է Իսավրիայի եպիսկոպոսանիստ կենտրոնը: Սելևկիայի դերն ավելի է մեծացել 12-14-րդ դարերում: 12-րդ դարի կեսերին Սելևկիան գրավել է Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.): Նա վերակառուցելով Սելևկիան` այն դարձրել է ռազ-մական կարևոր հենակետ իր իշխանապետության հարավ-արևմտյան սահմանում: Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.) Սելևկիայի հսկողությունը հանձնել է Չորտվանել Սասնեցու որդի Շահնշահին, այնուհետև` Կոստանց իշխանին, իսկ 1210 թվականից` հայոց բանակում կռվող Երուսաղեմի Հիվանդապահ օրդենի խաչակիր ասպետներին: Այն իր նշանակությամբ Կիլիկիայի հայկական թագավորության երկրորդ խոշոր նավահանգիստն ու սահմանամերձ ամրությունն էր: 13-րդ դարի կեսերին Սելևկիան նվաճել են Կարամանյան կոչվող թուրքմենական քոչվոր ցեղերը: 15-րդ դարի վերջին բերդը լիովին կանգուն էր և պահպանում էր հզոր ամրոցի իր նշանակությունը: Սելևկիա բերդաքաղաքի կոր-ծանման ժամանակն ու պատճառներն անհայտ են: Սելևկիայի հայերը բռ-նությամբ տեղ-ահանվել են 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զ-ոհվել է գաղթի ճանապարհին, իսկ սակավաթիվ փրկվածները ապաստանել են տարբեր երկրներում:

Կոռիկոսի ծովային բերդ – Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կմ. հյուսիս-արևելք, լեռներով շրջապատված հովտում: Կոռիկոս է անվանվել մոտակա համանուն լեռան անունով, որն հունարենից թարգմանաբար նշանակում է քրքում: Բերդը հիմնադրվել է Ք. ա. 3–2-րդ դարերում` Սելևկյանների տիրապետության օրոք և դարձել առևտրի կարևոր կենտրոն: Բյուզանդական տիրապետության շրջանում մտել է Տարսոնի նահանգի մեջ, հանդիսացել եպիսկոպոսական թեմի կենտրոն: Արաբա-բյուզանդական հակամարտության շրջանում պատմական աղբյուրներում բերդը չի հիշատակվում: 7–8-րդ դարերում ավ-երված ու աղքատացած էր: Կոռիկոսի բերդի դերը կրկին սկսում է բարձրանալ 11-րդ դարի վերջից` Խաչակրաց արշավանքների սկզբնավորումով: Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.) Կոռիկոսը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը: Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում պատկանել է թագավորից վասալական կախման մեջ գտնվող առանձին իշխանների: Կոռիկոսի բերդատերերից էր Օշին պայլը, որը Լևոն 4-րդ արքայի (1305–1307 թթ.) խնամակալն էր: Սակայն, վերջինս սպ-անել է տալիս Օշին պայլին և Կոռիկոսի բերդը դարձնում արքունի կալվածք: 14-րդ դարում բերդը որպես նվեր տրվել է Կիպրոսի արքայորդու որդի Բոհեմունդ Լուսինյանին: 1448 թվականին բերդին տիրել են Կարամանյան կոչվող թուրքմենական ցեղերը: Բերդն այնուհետև գրավում են եգիպտական մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանցի թուրքերը: Կոռիկոսը մինչև 17-րդ դարը շարունակել է մնալ որպես հայոց եպիսկոպոսանիստ:
Կոռիկոսը Կիլիկյան Հայաստանի ամենախոշոր նավահանգիստն էր և Այասի հետ միասին մեծ դեր էր խաղում երկրի տնտեսական կյանքում:

Մարաշ բերդաքաղաք – Ադանայի նահանգի Մարաշի գավառի վարչական կենտրոնը: Գտնվում է Ջահան գետի վերին հոսանքի ձախ կողմում, գետափից 10 կմ. արևելք` բլրի վրա: Հայտնի է հնագույն ժամանակներից: Բերդը կառուցվել է բյուզանդական շրջանում և միջին դարերում կոչվել է Մարվանի: 10-րդ դարում այստեղ մեծ թիվ են կազմել հայերը, ուստի բերդաքաղաքը հանձնվել է հայ իշխանների տիրապետությանը: Հայկական տիրապետության շրջանում Մարաշը դարձել է եպիսկոպոսանիստ, իսկ 1065 թվականին կարճ ժամանակով կաթողիկոսանիստ կենտրոն: 1071 թվականին Մանազկերտի ճակ-ատամարտում բյուզանդական զո-րքերի` սելջուկ թուրքերից կրած պարտությունից հետո հայազգի բյուզանդական զորավար Փիլարտոս Վարաժնունին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և ստեղծել մի ընդարձակ հայկական իշխանություն, որի կենտրոն է դարձել Մարաշը: 1097 թվականին Մարաշին տիրել են խաչակիրները: 12-րդ դարի սկզբին Մարաշի կառավարիչ է նշանակվել հայազգի Թաթուլ իշխանը: Այնուհետև Մարաշն անցել է Եդեսիայի իշխանությանը` դառնալով նրա ավաններից մեկը։ Մարաշում մեծ ավ-երածություններ են եղել 1114 թվականի երկր-աշարժի ժամանակ։ Սելջուկների տիրապետության անկումից հետո 1189 թվականին Մարաշը գրավել է Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.): Այնուհետև հայերը որոշ ժամանակ կորցրել են Մարաշի վրա ունեցած իրենց իշխանությունը: Սակայն, 1266 թվականին Հեթում I-ը (1226–1270 թթ.) վերագրավել է այն։ 16-րդ դարում Մարաշն անցել է Օսմանյան տիրապետության տակ։ 17-րդ դարի սկզբին Զուլկադրյան թուրք Ալա Էդ Դովլե բեյը քաղաքը տեղափոխել է այժմյան վայրը։ 1880-ական թվականների երկու մեծ հր-դեհների ժամանակ այ-րվել են հայկական թաղերն ու շուկան։ Մարաշի հայերը բռ-նությամբ տեղ-ահանվել են 1915 թվականին: Նրանց մեծ մասը զո-հվել է Հայոց մեծ եղեռնի ժամանակ: 20-րդ դարում Երևանում հիմնադրվել է Նոր Մարաշ թաղամասը, որտեղ բնակություն են հաստատել Խորհրդային Հայաստան ներգաղթած մարաշցիները:

Անամուռ բերդ – Միջերկրական ծովի Անամուռի հրվանդանում, Անամուռ գյուղաքաղաքից 10 կմ. հեռու: Հիմնադրվել է որպես նավահանգիստ Ք. ա. 4-3-րդ դարերում փյունիկեցի ծովագնացների կողմից: Հունա-հռոմեական տիրապետության ժամանակ էական դեր է կատարել որպես բերդ: 1266 թվականին դեպի Կիլիկիա կատարած արշավանքի ժամանակ բերդը հայերից խլել է Իկոնիայի սելջուկյան սուլթան Սալահեդդինը, բայց 1284 թվականին Կիլիկիայի արքա Լևոն 3-րդը (1270–1289 թթ.) կրկին հետ է գրավել այն: Դրանից հետո Անամուռի մասին հայկական աղբյուրներում հիշատակություններ չկան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս