Հունաստանը սկսում է արտադրել իր սեփական գերժամանակակից ԱԹՍ-ները , որոնք կգերազանցեն «Բայրաքթար»-ին

Հունաստանի ավիացիոն արդյունաբերության կողմից առաջին անօդաչու թռչող սարքի կառուցումը շարունակվում է երեք համալսարանների՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանի, Թեսալիայի համալսարանի և Թրակիայի Դեմոկրիտ համալսարանի համագործակցությամբ:

Անօդաչու թռչող սարքը արդեն աշնանը կկարողանա մտնել Հունական զի-նված ուժերում ծառայության:

Հունաստանի Ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը նշել է. «Ավարտվել է «Archytas» ծրագրի երկրորդ եռամսյակը, որի նպատակն է առաջին բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքի արդյունաբերական արտադրությունը։ Հունաստանի ավիացիոն արդյունաբերության և Հունաստանի երեք համալսարանների համագործակցությամբ:» ,- ասել է նախարարը:

Նաև պատրաստվում են հունական անօդաչու թռչող սարքի հատուկ տարբերակները, որը կօգտագործվի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են հր-դեհները, ջր-հեղեղները և այլ բնական աղ-ետների դեմ:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս