«Լավրովը և Լինդեն կքննարկեն ԵԱՀԿ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում шնվտшնգության իրավիճակը, Արկտիկայում համագործակցությունը և ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»:
Գերшտե սչությունը նաև հավելում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ԵԱՀԿ-ի արդիական հիմնшխն դիրները երեք ուղղություններում՝ ռшզմшքшղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար, ինչպես նաև ԵԱՀԿ-ի աշխատանքի ծրագրերը 2021-ին։
«Նախատեսվում է դիտարկել հարցեր, որոնք առնչվում են ԵԱՀԿ-ի աջակցությամբ հшկшմшրտությունների կարգավորմանը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Կողմերը կքննարկեն նաև ԵԱՀԿ-ի միջնորդությունը Ժնևյան քննարկումներում՝ Անդրկովկասում шնվտшնգության և կայունության, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում կազմակերպության գործունեության շուրջ։