Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին հղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ սկսելու հինգ պայման։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զելենսկու խոսքով՝ այդ հինգ պայմաններն են. տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի Կանոնադրության նկատմամբ հարգանք, պատերազմի պատճառած բոլոր վնш-սների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանց-шգործի պատիժ և երաշխիքներ, որ ներխ-nւժումը չի կրկնվի:
«Սրանք միանգամայն հստակ պայմաններ են»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: