Ռուսաստանը Իրանից ստացել է ԱԹՍ-երի առաջին խմբաքանակը

Իրանը Ռուսաստան է ուղարկել անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը, որոնք ենթադրաբար կօգտագործվեն Ուկրաինայի դեմ պատ-երազմում, այս մասին գրում է հայտնի ամերիկյան հրատարակությունը։

Հրապարակման համաձայն՝ խոսքը առնվազն երկու տեսակի մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մասին է՝ «Մոհաջեր-6» և «Շահեդ», դրանք նախատեսված են ռադարային համակարգերի, հր-ետանային կայանքների և այլ ռազ-մական օբյեկտների ուղղությամբ գործելու համար։ Ռուսական տրանսպորտային ինքնաթիռները Իրանից օդ են բարձրացել օգոստոսի 19-ին համապատասխան բեռով, հայտնում է հրատարակությունը։

Ըստ պարբերականի Մոսկվան մտադիր է հարյուրավոր նման անօդաչու թռչող սարքեր գնել Թեհրանից։ Օրեր առաջ մեկ այլ ամերիկյան պարբեական , վկայակոչելով արեւմտյան հետшխ-ուզության պաշտոնյաներին, հայտնել էր, որ Ռուսաստանը ստացել է հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ իր պատ-երազմում։

Նշենք , որ դեռ հուլիսի 16-ին ամերիկյան հեղինակավոր հեռուստատեսությունը հայտնել է, որ ռուսական կառավարական պատվիրակությունը երկու անգամ այցելել է Իրանի Քաշանի օդանավակայան՝ ստուգելու անօդաչու թռչող սարքերը, որոնց մատակարարման հարցը Մոսկվան քննարկում է Թեհրանի հետ։ Դրանից առաջ ԱՄՆ ազգային шնվ-տшնգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր , որ «Իրանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ զ-ենք կրելու ունակ անօդաչու թռչող սարքեր»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս