Ջո Բայդենը շատ կոշտ սպш ռնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զ-ենք ստանալ։ — «1լnւրեր»

«Պաշտոնյաները, մասնավորապես, քննարկել են Իրանի ահшբ-եկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Լապիդն ընդգծել է Սիրիային հարվածներ հասցնելու կարևորությունը, ինչպես և հրամայել էր նախագահ Բայդենը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ԱՄՆ-ը լավատես է, սակայն զգուշավոր՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում: Նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվ-տшնգության խորհրդի ռազ-մավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Վաշինգտոնը, այնուհանդերձ, չի հասկանում՝ Թեհրանը պատժшմիջոցների վերացման համար ինչպիսի երաշխիքներ է պահանջում»,- հավելել է նա՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ավելի վստահելի տեքստ է ակնկալում, որը կպարունակի պատժամիջոցների վերացման երաշխիքներ։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը սպասում է Իրանի և ԵՄ-ի պատասխանին միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին: Նա գոհունակությամբ նշել է, որ կողմերն այժմ ավելի մոտ են գործարքի վերականգնմանը, քան երբևէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս