Թուրքիայի հունվար ամսվա արտահանումը ռեկորդային աճ է գրանցել

2021-ի հունվարին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:


Նրա տեղեկացմամբ՝ հունվար ամսի արտահանման ծավալը, որը գումարային արտահայտմամբ կազմել է 15 մլրդ 48 մլն դոլար, այդ երկրի պատմության մեջ բոլոր ժամանակների համար ռեկորդային ցուցանիշ է:

«Սա ցույց է տալիս, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում արտահանման ոլորտում սկսված աճը շարունակվում է»,- եզրակացրել է Փեքջանը:

Աղբյուր` Ensonhaber

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս