Հայ քանոնահարուհին համաշխարհային մրցույթ-փառատոնում 115 երկրի 3950 մասնակցի մեջ գրավել է առաջին տեղը

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը դարձել է Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։ Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ զբաղեցրել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակը։

Հիշեցնենք, որ 2020թ-ին ևս նա գլխավոր մրցանակակիր էր դարձել։

Մարիաննա Գևորգյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոնների, որտեղ ներկայացրել է Հայաստանն ու հայ երաժշտությունը։

Մարիաննա Գևորգյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ 1993 թվականին սովորել է Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ավարտել է Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոց-վարժարանը։ 2000 թվականին ավարտել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի քանոնի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի բաժինը։

2004-2009 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գերազանց, շնորհվել է բակալավրի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի դասարանում։ 2009-2010 թվականներին շնորհվել է երաժշտական արվեստի մագիստրոսի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ պրոֆեսոր Ալվարդ Միրզոյանի դասարան։ 2010-2012 թվականներին ավարտել ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը քանոն մասնագիտությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս