Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գեր իներին վերադարձնելու համար. Զախարովա

Ռուսաստանը շարունակում է գեր իների հարցի լուծման օպտիմալ տարբերակ համարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը

Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գեր իներին հայրենիք վերադարձնելու համար։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գեր իների հարցի լուծման օպտիմալ տարբերակ համարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը։ Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է, այդ մասին խոսել է նախագահն ու արտգործնախարարության ղեկավարը։

«Մենք աշխատում ենք թե հայ, թե ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ հակшմարտության գոտում ռուս խաղաղապահ անձնակազմի տեղակայման ուղղությամբ։ Վերջերս ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցավ գեր իների հերթական փոխանակումը, տուն վերադարձան մեկ ադրբեջանցի ու հինգ հայ»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայտնված հայ գեր իների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 9-ից ի վեր, տուն են վերադարձել 69 հայ գե րի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս