Գրողը տանի,ինչու՞ այդ խեղճ հայ կնոջն արգելեցին մեզ հետ սեղան նստել… Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց… Պոզների հուշերը հայաստանյան այցելությունից և ցնցող խոսքը հայուհիների մասին

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները իր «Հրաժեշտ պատրանքներին» հուշերի գրքում մի հատված նվիրել է դեռևս խորհրդային տարիներին Հայաստան կատարած ուղևորությանը: Նա հիշում է, թե ինչպես հայ վարորդի հետ կեսգիշերին լեռնային գյուղում հյուրընկալվել են համեստ մարդկանց, ովքեր նրանց գրկաբաց ընդունել ու ի սրտե հյուրասիրել են:

Բայց ռուս հյուրը նկատել է, որ ընտանիքի մայրն ու տատը չեն մոտեցել սեղանին: Այնուհետև Պոզները պատմում է հրաժեշտից հետո իր և վարորդի զրույցը. «- Գրողը տանի,- բացականչեցի ես,- ինչու՞ այդ խեղճ կնոջն արգելեցին մեզ հետ սեղան նստել: Ի վերջո մենք ապրում ենք 20-րդ դարի վերջին քառորդում եւ իբրև թե առաջավոր երկիր ենք

Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց. — Դու չես հասկանում, դու ոչ մի բան չես տեսնում: Դու չնկատեցի՞ր, որ ամեն անգամ, երբ տանտերը ոտքի էր կանգնում կենաց ասելու համար, նա նայում էր իր կնոջը, կարծես նրա թույլտվությունը ստանար: Դու չես հասկանում, որ կինն էր նրան թույլ տվել գառ մորթել խորովածի համար:

Եթե այդ 2 կանայք համաձայն չլինեին, նա մեզ տուն չէր թողնի: Դա ձեզ մոտ են կանայք սեղան նստում ձեզ հետ միասին, բայց ոչինչ չեն որոշում: Իսկ մեզ մոտ այդպես չէ: Մենք ականջ ենք դնում կնոջը, քանի որ հենց նա է կյանքը, ամեն բան նրանից է: Իսկ դու՝ մի գլուխ սեղան հասեղան…»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս