Կրեմլում հաջող ընտրություններ են ցանկանում Հայաստանին՝ «մտերիմ դաշնակցին և գործընկերոջը»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հարցը տարօրինակ է։ Անկասկած մենք ցանկանում ենք հաջող ընտրություններ մեր մտերիմ դաշնակցին և գործընկերոջը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կրեմլն այս ընտրություններից և ում է աջակցում։
Հիշեցնենք ՝ Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրությունները կկայանա 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունները նախատեսված էր անցակացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն այն կանցկացվի ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատ-երազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պшտճшռnվ։
Մայիսի 10-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի յոթերորդ Ազգային ժողովը լուծարվեց օրենքի ուժով։
2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Հունիսի 8-ին ինքնաբացարկ է ներկայացրել «Հայոց Արծիվներ» կուսակցությունը։