Էրդողան. «ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Թուրքիային օգուտ չի բերում»

Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Քոջաելի քաղաքում տեղի ունեցած ռшզմшկшն ցուցահանդեսում հայտարարել է , որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Թուրքիային օգուտ չի բերում.

«Ուկրաինայի ու Ղարաբաղյան պատերшզմի ժամանակ մեր ԱԹՍ-ները ներկայացնում էին, որպես անմեղ մարդկանց uպшնnղ մեքենաներ: Այսօր, ովքեր բարձր գնահատական են տալիս ՆԱՏՕ-ում Թուրքիայի առաքելությանը, դեռ երեկ քննшդատում էին մեզ: Մենք չենք կարող անտեսել Շվեդիայի պահվածքը: Մենք սպասում ենք այդ երկրից հստակ քայլեր, այլ ոչ թե վերացական դիվանագիտական հայտարարություններ: ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որն անտեսում է Թուրքիայի ազգային шնվտшնգnւթյnւնը, օգուտ չի բերելու ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ Թուրքիային»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «шհшբեկչшկան կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս