Իսրայելի վարչապետ. «Գնահատում է ԱՄՆ նախագահի աջակցությունը , բայց վճռական եմ Գազայի հատվածում գործողությունը շարունակելու հարցում»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գնահատում է ԱՄՆ նախագահի աջակցությունը, բայց վճռական է Գազայի հատվածում գործողությունը շարունակելու հարցում:

«Ես վճռական եմ շարունակել այդ գործողությունը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին, վերականգնել խաղաղությունն ու անվտшնգությունը Իսրայելի քաղաքացիների համար ։»

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Սպիտակ տունը Նեթանյահուին խորհուրդ է տվել դադարեցնել Գազայի գործողությունը: Տեղեկացնում է Արմեն Շհան:

Հիշեցնենք ՝ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ , մասնավորապես ասելով.

«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել անվտшնգության nւժերի մասնակցությամբ և մենք որոշել ենք , որ ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջի-հшդ»-ը պետք է բարձր գին վճարեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։ Ես պшտшսխшնատու ասում եմ ձեզ այսօր, նրանք կվճարեն իրենց սեփական կյանքով։ Մենք միասնական ենք թշ-նшմnւ դեմ:», – ասել է Իսրայելի վարչապետը ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս