Լավրովը մեկնաբանել է Էրդողանի «թյուրքական աշխարհի քարտեզը»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է թյուրքական աշխարհի քարտեզը , որը ներկայացվել էր օրեր առաջ «Գորշ գայլեր»-ի առաջնորդի կողմից ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղայինների» բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները» , — ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ Էրդողանին ներկայացված թյուրքական աշխարհի քարտեզի վրա կենտրոնում մեծ կարմիր աստղ չկա , որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում ՝ Ալթայում։

Նշենք , որ այդ քարտեզը Էրդողանին ներկայացրել էր Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (Գորշ գայլեր) ղեկավար Դևլեթ Բահչելին։ «Թուրքական աշխարհը», ըստ Բահչելիի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի տարածքների մի մասը և Իրանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս