Թուրքիան մտադիր չէ ներքաշվել «Ուկրաինայի վերաբերյալ շոուի» մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մենք հստակ և խիզախորեն Ռուսաստանին հայտնել ենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ: Բայց մենք մտադիր չենք ներքաշվել այս շոուի մեջ, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են բոլոր հարթություններում»,- ասել է Էրդողանը կառավարությունից նիստից հետո:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս հանդես են եկել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման առաջարկներով։ Ստամբուլը դարձել է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների դեմ առ դեմ հանդիպման վայրերից մեկը։