Մարուքյանը հրապարակել է նոյեմբերի 2-ին Փաշինյանին հատուկ կապով փոխանցված նամակը

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 2-ի նամակը և կից գրառում արել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտшնգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմшքшղшքական առումով, նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝

հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։

Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրել է Մարուքյանը և կից հրապարակել փաստաթղթերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս