Ի՞նչու Մարտիրոս Սարյանը խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին ասեց . «Դու էշի գլուխ ես»

Միկոյանը, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, Մոսկվայում այցելում է Սարյանի անհատական ցուցահանդեսը:

Արդեն ծանոթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարյանն ասում է. «Անաստա՛ս, որ ես զգալի ավանդ եմ ներդրել արվեստում` բոլորին է հայտնի: Բայց ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես` ե՞րբ պիտի լուծես մեր Ղարաբաղի ու Նախիջևանի հարցն ու վերադարձնես, վերջապես, դրանք Հայաստանին»:

Միկոյանը պատասխանում է. «Մարտիրոս Սերգևի՛չ, Ձեր ինչի՞ն են պետք Ղարաբաղն ու Նախիջևանը: Ավելի լավ է` դրանց փոխարեն Հայաստանում երկու գործարան կառուցենք»:
Ապշահար Սարյանը մի պահ կանգ է առնում ու խորին դառնությամբ ասում. «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»:

Նշենք , որ Անաստաս Միկոյանը հայտնի է որպես խորհրդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից մեկը (1919-1974 թթ․):

Միկոյանի ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կnր-ծшնիչները, ԽՍՀՄ-ում առաջին հրթ-իռшկիր ՄիԳ-19, եռանկյուն թևով ՄիԳ-21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կnր-ծшնիչ ինքնաթիռները:

Վահե Գասպարյանի էջից

Рейтинг
( 4 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս