Patum.am ֆեյսբուքյան էջը գրել է.
Աննա Թովմասյանն իր էջում գրել է. Ես էլ ամենաթանկիս տվի հայրենիքիս…Իմ պուճուր, իմ պստո, իմ կես, Ապերս, քեզ միշտ ասում էի- այ տղա, մի քիչ մեծացի, չգիտեի, որ բոլորիցս էլ մեծ ես` հոգով, սրտով, քաջությամբ… Իմ պուճուր
հատուկջո կшտային, գրում եմ, որովհետև ներսս արդեն դատարկվել և ցամաքել է, անի ծում եմ բոլոր աստվածներին, պшտ երազմներին, որ լույսիս տարան ինձնից, սակայն գիտեմ ինչ ուրախ էիր ուժեղ տղերքի հետ: Գիտակցված գնացիր էդ ուժեղ տղերքի մոտ, Ասում էիր- Անկա, ստեղ լրիվս
ախպերներ ենք, ոչինչ որ ծառայությունը ավելի դժվար է: Էլ չես զանգելու, ասես Անկա՞, ի՞նշ կա, չես հարցնելու ինչ նոր կինո եմ նայել, և միևնույն ա պարզվեր, որ էդ էլ ես նայել, չես սկսելու սփոյլ անել, ես էլ ասեմ հերիք է պատմես այ տղա… Հիմա էլ զանգի, խոստանում եմ` կլսեմ լրիվ պատմածներդ, ասածդ կինոներն էլ կնայեմ, քո
փոխարեն էլ… Գիտեմ, թե ոնց եք կռ վել 5 ախպերներով, քանի հազար թուրքի լե շ եք անտեր թողել Իշխանաձորում, ձեր մյուս ախպերներին ոնց եք պահել, միայն էդ անտեր սմեր չից չկարացաք պրծնեք, ճակատիդ չերևացող վերքը անմա հացրեց… Ախպերներիդ էլ եմ շնորհակալ, որ քեզ մեզ հասցրին` անվն шս, խաղաղ քնած…
Գիտեմ, որ լույս էիր և լույս ես դառել, գանտելներդ էլ պինդ-պինդ պահել եմ, մեկ-մեկ կգաս` դու իրանցից կարոտդ կառնես, ես էլ քեզնից:
Իմ լույս ապեր, ուժեղս, Հերոսս, Նահապետս, կեսս, իմացի, որ հիմա արդեն ես լրիվ դու եմ, իմ մեջ միշտ ապրելու ես, իմ կիսատ երազանք, իմ հավերժ զինվոր… և քո համար էլ — հաղթելու ենք, որովհետև ուրիշ ձև չկա! քո- Անկա)