Ամառային հերթական զորակոչի ընթացքում Հայոց բшնшկ զnրшկnչվեցին Մարտունու տարածաշրջանի նորակոչիկները
Գեղարքունիքի մարզում հերթական զnրшկnչի օրը համընկավ Հայրավանքի ուխտի օրվա հետ:
Այդ առիթով նորակոչիկների բшնшկ ճանապարհելու արարողությունը կատարվեց Հայրավանքի եկեղեցում:
Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ:
Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր խոսքում կարևորեց հայրենիքին ծшռшյելու գործընթացը՝ նորակոչիկներին մաղթելով առողջություն, խաղաղ ու անփորձանք ծшռшյություն և բարի վերադարձ:
«Այս պահին, առավել, քան երբևէ, շատ կարևոր է ձեր ծառայությունը և՛ մեր երկրի, և՛ մեր բանակի և՛ ձեր ծառայակից ընկերների համար, քանզի մեր տղաները պատ-երազմի և շատ մեծ փորձությունների միջով են անցել, կորուստներ կրել:
Եվ հիմա մենք պետք է ձեզ խնդրենք, որպեսզի դուք լինեք նրանց կողքի, օգնեք նրանց, դառնաք նրանց ընկերն ու բարեկամը, կիսեք նրանց հոգսը, ուժ և հույս տաք նրանց, որպեսզի ձեռք ձեռքի տված զորանաք և հզորացնեք հայոց բшնшկը՝ ձեր նպաստը բերելով մեր պետության և պետականության ամրապնդմանը:
Սիրելի նորակոչիկներ, ձեզանից պահանջվում է ընդամենը բարեխիղճ ծшռшյել, միմյանց նկատմամբ լինել հարգալից և կատարել ձեր հրшմшնшտարների հրшմшնները: Եվ, այ դքանով հանդերձ, դուք մեծ ծшռшյություն մատուցած կլինեք մեր հայրենիքին:
Մեր նորակոչիկների ծնողներին մաղթում եմ ուժ և համբերություն և միաժամանակ հավաստիացնում, որ մեծ դժվարությունների միջով անցած Հայոց բшնшկը ժամ առ ժամ ոտքի է կանգնում: Աստված բոլորիդ պահապան»,- նշեց Գնել Սանոսյանը:
Նորակոչիկների օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:
Ուխտի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանքի եկեղեցի էր բերվել Տիրոջ Սրբազան Խաչափայտի մասունքները:
Օրհնության արարողությունից հետո նորակոչիկները հաղորդակցվեցին Մասունքի հետ և հոգևոր դասի կողմից ստացան փոքրիկ աղոթագրքեր ու սրբապատկերներ:
«Սիրելի նորակոչիկներ, այսօր մենք մեծ ուրախություն ապրեցինք, քանզի ձեր զnրшկnչի օրը համընկավ Տիրոջ Խաչափայտի մասունքները այս սրբավայր բերելու օրվա հետ:
Մխիթարություն ապրեցինք, որ այս սրբավայրում մենք հնարավորություն կունենանք օրհնելու ձեզ, արևշատություն և անփորձանք ծառայություն մաղթելու:
Ուրախ ենք, որ դուք բանակ մեկնելուց առաջ հնարավորություն եք ունենում համբուրել Տիրոջ Խաչափայտը, հզորացնում եք ձեր հավատքն ու հոգին և ամբողջանվեր կերպով ձեր ծшռшյությունը բերում Հայոց բшնшկին և ժողովրդին: Մեր աղոթքները հղում ենք նաև ձեր ծնողներին:
Թող նրանց համար բшնшկից ստացված զանգերը միշտ բարի լինեն և ուրախաբեր: Աստծո օրհնությունը ամենքիդ, և ձեզ բարի ծառայություն»,- նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: 2021 թվականի ամառային զnրшկոչը Գեղարքունիքի մարզում շարունակվում է: