Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի երկաթուղային ընկերությունները համատեղ ղեկավարող առաջին գնացքը այս շաբաթ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից ուղեւորվեց Հնդկաստանի խոշորագույն Նավա-Շևա նավահանգիստ` Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով:
Ֆինլանդիայից Հնդկաստանի Նավա-Շևա նավահանգիստ ուղարկված կոնտեյներային առաջին գնացքը ժամանել է Ադրբեջան:
32 քառասուն ֆունտանոց կոնտեյներներից բաղկացած գնացքը Հնդկաստան կհասցնի թղթային արտադրանքներից պատրաստված բեռներ: Այս նախագծի օպերատորներն են AO RJD Logistics֊ը, Ady Container LLC ՍՊԸ-ն և Tarkib Trans Co-ն, հայտնել են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ընկերությունից` ADY Container ՍՊԸ-ից:
Արմեն Շահ